Թեհրանն աջակցում է ՇՀԿ-ին միանալու Մինսկի մտադրությանը
Իրանն աջակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամ դառնալու Բելառուսի մտադրությանը: «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ այդ մասին հայտարարել է Մինսկում Իրանի դեսպան Սաիդ Յարին։
«ՇՀԿ-ն շատ կարևոր դերակատար է մեր տարածաշրջանի տնտեսության, քաղաքականության և անվտանգության ոլորտում: Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Իրանը, Պակիստանը կարող են դիմակայել հավաքական Արևմուտքին բոլոր ուղղություններով: Մենք գիտենք, որ Բելառուսը սկսել է այս կազմակերպությանն անդամակցելու ընթացակարգը, և մենք, իհարկե, աջակցում ենք դրան։ Մենք բարեկամ երկրներ ենք և պետք է օգտագործենք այդ հնարավորությունները՝ դիմակայելու Եվրոպային և Ամերիկային»,-կիրակի օրը ONT հեռուստաալիքի եթերում ասել է դիվանագետը։
Դեսպանն ընդգծել է միջազգային ասպարեզում Մինսկի և Թեհրանի միմյանց աջակցելու անհրաժեշտության և պատժամիջոցների և Արևմուտքի այլ խտրական քայլերի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին։ Նա հիշեցրել է, որ Իրանն ավելի քան 40 տարի գտնվում է պատժամիջոցների տակ, և, իհարկե, սա լուրջ փորձություն է Իրանի ժողովրդի համար։
«Բայց հենց այս ժամանակահատվածում մենք շատ ավելի ուժեղացանք, մենք կարողացանք գերազանց արդյունքների հասնել միջուկային էներգիայի, նանոտեխնոլոգիայի, ցողունային բջիջների հետազոտության և նույնիսկ տիեզերքի ոլորտներում»,-ասել է Սաիդ Յարին:
Դիվանագետն իր համոզմունքն է հայտնել, որ Բելառուսի և Իրանի հարաբերություններն այսօր գտնվում են զարգացման գագաթնակետին։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը բողոքի ցույցերի ֆոնին կվերանայի հիջաբի մասին օրենքը
- Իրանում վերջին անկարգությունների ժամանակ զոհվել է 200 մարդ
- ՇՀԿ գագաթնաժողովի մասնակիցները ստորագրել են Սամարղանդի հռչակագիրը
- Իրանը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին