Ըստ Իրանի՝ կարևոր է, որ ՀԱՊԿ-ը ճիշտ որոշումներ կայացնի՝ ի պատասխան ԱՄՆ հիբրիդային պատերազմների
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պետք է ճիշտ որոշումներ կայացնի՝ ի պատասխան ինքնիշխան պետությունների դեմ ԱՄՆ-ի հիբրիդային պատերազմների։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին երկուշաբթի օրը Մոսկվայում կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստում հայտարարել է Իրանի Իսլամական խորհրդի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով Մեջլիսի հանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալզադեն։
«Ինքնիշխան պետությունների դեմ Ամերիկացիների երկակի ստանդարտները միջազգային օրակարգի տարբեր հարցերի վերաբերյալ, ինչպես նաև տարբեր երկրների դեմ հիբրիդային նոր պատերազմներն ամենակարևոր հարցերն են, որոնք պետք է քննարկվեն Խորհրդարանական վեհաժողովում: Պետք է ճիշտ որոշումներ կայացվեն»,-ասել է նա։
Իրանը, ըստ խորհրդարանականի, դարձել է ԱՄՆ երկակի ստանդարտների զոհերից մեկը։ Պետությունները չպետք է հրաժարվեն ինքնիշխան զարգացումից, ընդգծել է Ջալալզադեն։
«Իրանը պատրաստ է զարգացնել երկկողմ և բարեկամական հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ շահերի վրա, և պատրաստ է զարգացնել շփումները իր հարևանների հետ և ՀԱՊԿ-ում»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Երևանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Ալեն Սիմոնյանը՝ Մոսկվայում
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների փաստաթղթի ստորագրման անհրաժեշտության մասին
- Լուկաշենկոն կարծում է, որ իր երկիր ներխուժման դեպքում Մինսկը ստիպված չի լինի դիմել ՀԱՊԿ-ին
- Հույս ունեմ՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավորինս արագ կիրականանան. Փաշինյան