Լիտվան չի նախատեսում դպրոցներում արգելել ռուսաց լեզվի ուսուցումը
Լիտվայի իշխանությունները Լատվիայի օրինակով որոշում չեն կայացրել արգելել ռուսաց լեզվի ուսուցումը դպրոցներում, սակայն այն որպես երկրորդ օտար լեզու ընտրողների թիվը գնալով նվազում է:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Լիտվայի կրթության, գիտության և սպորտի նախարարի խորհրդական, լիտվացի Դաինորաս Լուկասը հայտնել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ռուսերեն սովորող լիտվացի դպրոցականների թիվը նվազել է 8,6 տոկոսով։
«Նման որոշում չկա, որ դպրոցներում ռուսաց լեզու ընդհանրապես չլինի, ինչպես արդեն նշեցի, ռուսաց լեզուն ինքնին աստիճանաբար վերանում է դպրոցներում։ Մենք հույս ունենք և քննարկում ենք, որ հաջորդ ուսումնական տարվա սկզբից վեցերորդ դասարանցիների թիվը, որոնք են ռուսաց լեզուն, կնվազի 15-20%-ով»,- ասել է Լուկասը Լիտվայի ռադիոյի եթերում։
Ավելի վաղ նախարարությունը հրապարակել էր վիճակագրություն, ըստ որի՝ վեցերորդ դասարանի գրեթե 15000 աշակերտ ընտրել է ռուսերենը՝ որպես երկրորդ օտար լեզու, 4765 աշակերտ՝ գերմաներեն, 1800-ից մի փոքր ավելին՝ ֆրանսերեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան