ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների փաստաթղթի ստորագրման անհրաժեշտության մասին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների փաստաթղթի ստորագրման անհրաժեշտության մասին: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասըելույթ ունենալով կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի Մոսկվայում կայացած նիստում։
Նա նաև հայտարարել է, որ Արևելյան Եվրոպայում և ամբողջ Եվրասիայում անվտանգությունը կախված կլինի Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության արդյունքներից և դրան հաջորդող պայմանավորվածություններից։
«Անվտանգության վիճակը ողջ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում և ընդհանրապես եվրասիական տարածքում, հավանաբար, և միջազգային անվտանգության ողջ ճարտարապետությունը մեծապես կախված կլինի հատուկ ռազմական գործողությունից և դրա արդյունքում ձեռք բերված խաղաղության համաձայնագրերից»,-ասել է Զասը:
Հարակից հրապարակումներ`
- Ընկերներ, հարազատներ, եղբայրներ և քույրեր, ձեզ ծաղրում են. Գեղամ Նազարյան
- Զաս. Իրավիճակը բարդ է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին
- «Առաջին անգամ ՀԱՊԿ պատմության մեջ Նիկոլը Զասի ընտրվելիս կիրառել է վետոյի իրավունքը, ապա իր ձեռքով պարգև հանձնել»
- Զաս. ՀԱՊԿ-ի՝ Հայաստանին տրամադրվող օգնության մասին փաստաթուղթը չի ստորագրվել