Էս ինչ «գոլդ» հանձնարարական ունեք. Հրաչյա Սարգսյանը՝ իր տեղակալ Գրիգորյանին
«Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանին՝ հսկողական թիվ 300: Ձեռնարկել համապատասխան միջոցներ գովազդի տեղադրման վայրերում ժամային սահմանափակումներ սահմանելու ուղղությամբ»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հանձնարարականն ընթերցեց քաղաքապետարանի քարտուղարության աշխատակիցը:
«Էս ինչ «գոլդ» հանձնարարական ունեք»,-կատակեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը տեղից արձագանքեց՝ ասելով, որ լավ չլսեց, թե ինչ ասաց քաղաքապետը:
«Գոլդ» հանձնարարական ունեք, համարը 300 է, էլի»,-կատակեց Սարգսյանը:
Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ համապատասխան նորմատիվային ակտի փոփոխություններով պետք է հարցը կարգավորվի:
«Մշակում ենք և կփորձենք նախագծի վերաբերյալ Արդարադատության նախարարությունից կարծիքներ ստանալ մինչև Երևանի ավագանու հաջորդ նիստը»,-զեկուցեց Սուրեն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ նախորդ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետն անընդունելի համարեց, որ երթևեկության պիկ ժամին քաղաքի փողոցներում գովազդների պաստառներ են փոխվում, ինչի հետևանքով խցանումներ են առաջանում և հանձնարարեց գործընթացն այնպես կարգավորել, որ գովազդային պաստառները գիշերային ժամերին փոխվեն:
Հարակից հրապարակումներ`
- Հրաչյա Սարգսյանն իր խորհրդականին նշանակել է քաղաքապետարանի վարչության պետի պաշտոնակատար
- Այսօր 7-րդ անգամ եմ հորդորում լռել, մանկապարտեզի տնօրեն չեմ. Հրաչյա Սարգսյանը՝ ավագանու անդամներին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին