Հրաչյա Սարգսյանն իր խորհրդականին նշանակել է քաղաքապետարանի վարչության պետի պաշտոնակատար
«Մենք ունենք նոր նշանակումներ: Մերի Մարգարյանը, որն իմ խորհրդականն էր, այժմ զբաղեցնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի պաշտոնը, պաշտոնակատար է»,-Երևանի քաղաքապետարանի դեկտեմբերի 5-ի գործակարգավարական խորհրդակցության մեկնարկին հայտնեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Նա նաև տեղկացրեց, որ Արմեն Առաքելյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի պաշտոնակատար, իսկ Սաշա Կատվալյանը՝ Երևանի քաղաքապետի խորհրդական:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր 7-րդ անգամ եմ հորդորում լռել, մանկապարտեզի տնօրեն չեմ. Հրաչյա Սարգսյանը՝ ավագանու անդամներին
- Ես էլ իմ քարտն եմ կորցրել, բայց նորը տրամադրել են. Հրաչյա Սարգսյան
- Վարչական շրջանները թեժ գծով ստացված քաղաքացիների ահազանգերին անհասկանալի պատասխաններ են գրում. Հրաչյա Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին