Մակրոնը նշել է, թե որն է Ուկրաինայում հակամարտությունը լուծելու միակ ճանապարհը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ուղիղ կապ է պահպանում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ և բանակցությունները համարում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման միակ ճանապարհը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Ես միշտ կանոնավոր քննարկումներ և ուղիղ կապ եմ պահպանում նախագահ Պուտինի հետ, քանի որ կարծում եմ՝ փոխգործակցությունը վերսկսելու լավագույն միջոցը այդ ուղիղ ալիքի պահպանումն է»,- ասել է Մակրոնը ամերիկյան CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Պատասխանելով ներկա իրավիճակի հանգուցալուծման մասին հարցին՝ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ դա «պետք է որոշեն ուկրաինացիները»։ «Լուծում գտնելու միակ միջոցը բանակցություններն են։ Ես ռազմական տարբերակ չեմ տեսնում», - ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը նաև ընդգծել է, թե Ռուսաստանի առաջնորդը կարծում է՝ Արևմուտքը ձգտում է «ոչնչացնել Ռուսաստանը»։
«Չեմ կարծում, որ մենք դրան ենք ձգտում: Մենք՝ ֆրանսիացիներս, երբեք չենք ձգտել դրան: Ավելին, մշակութային և պատմական տեսանկյունից մենք շատ սերտ կապեր ունենք: Եվ մենք միշտ հարգել ենք ռուս ժողովրդին»,- ասել է Մակրոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան