
Այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և ՀԱՊԿ ԽՎ XV լիագումար նիստը տեղի կունենա երկուշաբթի օրը Միությունների պալատի սյունազարդ սրահում: Լուրը հայտնույմ է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով նահանգի մամուլի ծառայությունը։
Ըստ մամուլի հաղորդագրության՝ Խորհրդարանական վեհաժողովը կքննարկի ՀԱՊԿ անդամ երկրների ազգային օրենսդրության կատարելագործման նախագիծը՝ միջազգային ահաբեկչության ներթափանցման ուղիները փակելու, ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների և ինքնիշխանության պաշտպանության ապահովման ոլորտում օրենսդրության բարելավման և մի շարք այլ հիմնարար օրենսդրական ակտերի նախագծեր։
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի նախօրեին՝ դեկտեմբերի 4-ին, ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպել է Մոսկվա ժամանած ԽՎ պատվիրակությունների ղեկավարների հետ, քննարկել են առաջիկա անելիքների օրակարգը։
Մինչ Վոլոդինի հետ հանդիպումը ՀԱՊԿ ԽՎ մասնակիցները շրջայց են կատարել «Զարյադյե» զբոսայգու թանգարանային և ցուցահանդեսային համալիրում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Նորանշանակ գլխավոր դատախազը փորձել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն կալանավորել
- Պուտինը ԱԽ անդամներին առաջարկել է քննարկելու ՀԱՊԿ գագաթնաժողովի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները
- Լուկաշենկոն կարծում է, որ իր երկիր ներխուժման դեպքում Մինսկը ստիպված չի լինի դիմել ՀԱՊԿ-ին
- Կրեմլում հայտարարել են, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ-ում