Շիրակի նորանշանակ դատախազից պահանջել են բծախնդիր լինել
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանտ, որ դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր, շնորհավորել է մարզի նորանշանակ դատախազ Արմեն Չիչոյանին։
Գլխացոր դատախազությունից հայտնում են, որ նա վստահություն է հայտնել, որ նորանշանակ դատախազի մասնագիտական և մարդկային որակները թույլ կտան մարզում անցնցում ու արդյունավետ կազմակերպել գործընկեր իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետ հարաբերությունները, բծախնդիր լինել ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթներն ավարտին հասցնելու հարցի նկատմամբ, սեղմ ժամկետներում առաջարկել դրանց լուծումները՝ շեշտելով, որ վարույթների հետևում մարդկային ճակատագրեր են, իսկ իրավապահ կառույցների կողմից ձգձգումներն ու անգործությունը կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների:
Մարզի դատախազ Չիչոյանը նշել է, որ անելու են առավելագույնը՝ հատկապես խնդրահարույց և ձգձգվող վարույթները սեղմ ժամկետներում լուծելու համար:
Հրավիրված խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է օտարման ոչ ենթակա տարածքներն ու զբոսայգիները, որոնք օրենքի խախտմամբ գտնվում են կոնկրետ անձանց տնօրինման ներքո, քաղաքացիներին վերադարձնելուն, քրեական վարույթի հետ մեկտեղ պետական շահերի պաշտպանության գործիքակազմի արդյունավետ կիրառմանը, իրավապահ կառույցների միջև գործընկերային աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև պահանջել է պետական բյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով օրենքի խախտմամբ իրականացված աշխատանքների կապակցությամբ ընթացող վարույթներով բծախնդիր, անզիջում, արդյունավետ և առանց ձգձգումների քննություն՝ այդ համատեքստում ընդգծելով, որ հարկատուների միջոցներից իրականացվող ծախսերը՝ այդ թվում սուբվենցիոն ծրագրերը, պետք է լինեն նպատակային և արդյունավետ:
Քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ գլխավոր դատախազը տվել է հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան