Ֆինլանդիայի կառավարությունը խորհրդարանին առաջարկել է հավանություն տալ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը
Ֆինլանդիայի կառավարությունը երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին, պաշտոնապես առաջարկել է խորհրդարանին հավանություն տալ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը։
«Այսօր Ֆինլանդիան ևս մեկ քայլ առաջ է կատարել դաշինքին միանալու գործընթացում»,- ասել է արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։ Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինի կառավարությունը խորհրդարանին խնդրում է հաստատել Հյուսիսատլանտյան պայմանագիրը և այսպես կոչված Օտտավայի համաձայնագիրը, որոնք իրավական հիմք են հանդիսանում ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Այդ մասին հայտնում է «Դոյչե վելե»-ն:
Ֆինլանդիան և Շվեդիան փետրվարի վերջին Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո որոշեցին դիմել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար։ Նրանց խնդրանքը կարող է բավարարվել այն բանից հետո, երբ դաշինքին յուրաքանչյուր երկրի անդամակցության մասին արձանագրությունները վավերացվեն ՆԱՏՕ-ի բոլոր 30 երկրների կողմից։
մերժում են: Մինչ Հունգարիայի համաձայնությունը սպասվում է առաջիկա շաբաթներին, Թուրքիան մնում է իր բացասական կարծիքին։ Ի թիվս այլ բաների, Անկարան մեղադրում է Ֆինլանդիային և հատկապես Շվեդիային քուրդ «ահաբեկիչներին» աջակցելու մեջ։
Այժմ Ֆինլանդիայի խորհրդարանը հնարավորություն ունի ուսումնասիրել երկրի՝ ՆԱՏՕ մտնելու կառավարության առաջարկը, քանի դեռ դաշինքին անդամակցելու մասին արձանագրությունները չեն վավերացրել ՆԱՏՕ-ի բոլոր 30 երկրները։ Այնուհետև ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոն։
Հարակից հրապարակումներ`
- Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար քրդերի նարցում նոր քայլերի կարիք ունեն
- Թուրքիայի ԱԳՆ. Շվեդիան և Ֆինլանդիան չեն կատարել Անկարայի հանդեպ իրենց պարտավորությունները
- Թուրքիան կպահպանի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
- Ֆինլանդիան և Շվեդիան Թուրքիային չեն հանձնում վերջինիս կողմից հետախուզվող այլախոհներին
- ՆԱՏՕ-ն դեռևս տարաձայնություններ ունի Թուրքիայի հետ դաշինք Ֆինլանդիայի և Շվեդիայի ընդունման հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան