Ես անձամբ այդ քաղաքացուն կտեսնեմ՝ խի՞ է այլանդակում քաղաքը.Հրաչյա Սարգսյան
«էդ համայնքային հողերի վրայի ինքնակամ շինություններից պրծանք, հիմա էլ բազմաբնակարան շենքերի վրա են կառուցում: Էդ Ամիրյան փողոցի հետ կապված ինչ կա, պարո՛ն Ղուկասյան»,-գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն է Սամվել Ղուկասյանին դիմեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Վարչական շրջանի ղեկավարը հայտնեց, որ սեփականության վկայական ունի քաղաքացին, բայց շինթույլտվություն չունի և նրա ապօրինի շինարարությունը երկու անգամ կասեցվել է:
Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք քաղաքացին կտուրի սեփականության վկայական ունի և հաստատող պատասխան ստանալուց հետո ասաց. «Կասեցված է, բայց կարող է գիշերով, կամ առավոտով դնեն, հո՞ այդպես չի կարելի: Ամիրյան փողոցի վրա է, կարելի՞ է այդքան չսիրել Երևանը, ես չեմ պատկերացնում, ինչ է թե մի քառակուսի մետր բուդկա ավել ունենան, չուլան դնեն այնտեղ երևի, զիբիլը լցնեն մեջը»:
Քաղաքապետը իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանին հարցրեց, թե նման շինարարության դեպքում այլ քաղաքացիների իրավունքներն արդյո՞ք չեն խախտվում:
Վարչության պետը հայտնեց, որ հնարավոր է նման բան, բայց այդ բնակիչները պետք է իրենց իրավունքների համար դիմեն:
Տարոն Մարգարյանի խոսքով՝ օրենսդրական նախագիծ կա հարցի կարգավորման վերաբերյալ, որը քննարկման փուլում է և կփորձեն մինչև նրա ընդունվելը միջանկյալ լուծում գտնել:
«Պարո՛ն Մարգարյան, միջանկյալ լուծում գտեք ամբարձիչը տարե՛ք ապամոնտաժեք այն Ամիրյան փողոցի վրայից: Պարո՛ն Ղուկասյան, ի՞նչ է պետք, ասե՛ք, ես անձամբ կգամ այնտեղ: Անձամբ կգամ այդ քաղաքացուն կտեսնեմ՝ խի է այլանդակում քաղաքը: Եկեք ամբարձիչը տանենք՝ անենք այն: Ինչ է՝ ինձ պետք է դատի՞ տան, թող դատի տան… Ես անձամբ կգամ, թող ինձ դատի տան, ինչ է, թե բազմաբնակարան շենքի վրա էլի բան են սարքում՝ բուդկա, ուրիշ ոչ մի բան չեմ կարող այն ավանեմ, չի կարելի այդքան չսիրել մեր քաղաքը»,-հայտարարեց Հրաչյա Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին