Ադրբեջանում դեղերի դեֆիցիտ է
Միլի Մեջլիսի նիստում այսօր ադրբեջանցի պատգամավորներից մեկը՝ Ռաշադ Մահմուդովը բարձրաձայնել է երկրում բժշկական միջոցների ու դեղերի պակասի մասին՝ նշելով, որ այդ ուղղությամբ հարկավոր են լուրջ ու անհապաղ քայլեր։
Նա հայտարարել է, որ դեղերի պակասը լուրջ խնդիրներ է ստեղծում, բժիշկների, հիվանդների, առողջապահական հաստատությունների համար։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, պատգամավորը նշել է, որ երկրում առաջացած իրավիճակը պայմանավորված է Ուկրաինայի պատերազմի հետևանքով արտադրության, տեղփոխման դժվարություններով։
«Ներկրողները բողոքում են, որ բարձր գների պատճառով դեղերի ներկրումը դարձել է ոչ շահավետ։ Ցավոք, պետական մարմինները պատշաճ կերպով չարձագանքեցին գների կայունացման խնդրին»,-նշել է նա։
Մեկ այլ պատգամավոր էլ հայտարարել է, որ դեղերի պակասի հետևանքով մարդկանց կյանքը կրճատվում է, կոչ է արել թույլ տալ, որ անհատներն ավելի շատ դեղ կարողանան բերել Ադրբեջան։