Թրամփի նախկին խորհրդական Բոլթոնը հայտարարել է, որ պատրաստ է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ պատրաստ է առաջադրել իր թեկնածությունը 2024 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում, որպեսզի թույլ չտա իր նախկին ղեկավարին՝ Թրամփին, վերընտրվել։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
Բոլթոնն իր որոշումը բացատրել է ԱՄՆ Սահմանադրության պաշտպանության անհրաժեշտությամբ, քանի որ անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Թրամփը հանդես է եկել մի քանի օրենսդրական դրույթների վերանայման օգտին, այդ թվում ՝ սահմանադրական, իր կարծիքով՝ 2020 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների պատճառով:
Ներկայումս ԱՄՆ նախագահական մրցավազքի միակ գրանցված թեկնածուն Դոնալդ Թրամփն է։ Բոլթոնը 2018-2019 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, որից հետո Թրամփը պահանջել է, որ նա լքի իր պաշտոնը։ Հեռագայում Բոլթոնը հրապարակել է հանրապետականին քննադատող հուշեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան