Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները. Էդուարդ Աղաջանյան
Մինչև տարեվերջ հնարավոր է Փաշինյան-Ալիև կամ Միրզոյան-Բայրամով հանդիպում։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Ինչ վերաբերում է երկրների ղեկավարերի կամ արտաքին գործերի նախարարների մակարդակով հնարավոր հանդիպմանը մինչև տարեվերջ, այո, չի կարելի բացառել»,- նշեց նա։
Աղաջանյանը նաև հայտնեց, որ հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանքն են հայկական կողմի առաջարկների։
«Այսինքն, կարելի է ասել, երրորդ փուլն է քննարկվում այդ փաստաթղթի կամ առաջարկների։ Կարծում եմ՝ «փաստաթուղթ» սխալ է անվանել։ Քանի որ սրանք, բնականաբար, հրապարակման ոչ ենթակա մանրամասներ են և քննարկումներ են, ես չեմ կարող բարձրաձայնել դրանք, բայց, այո, ճիշտ է, հայկական կողմը ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկներ»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին