Կառավարությունն առաջարկում է նվազեցնել պաշտոնյաների հավելավճարները՝ աշխատավարձերի խզվածքը կրճատելու համար
«Նախագծով ՍԴ նախագահի, փոխնախագահի և դատավորի համար մինչ այս սահմանված 80 % հավելումը նվազեցվում է և դարձվում է 70 %»,-ԱԺ այսօրվա նիստում, զեկուցելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, հայտնեց առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը:
Նրա նարկայացմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի համար սահմանված 70% հավելումը նվազեցվում է մինչև 60 %:
Քալաշյանը հայտնեց, որ Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորներին և վերաքննիչ քաղաքացիական դատարանի քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործեր քննող առանձին դատավորների հավելումները 60 %-ից նվազեցվում են ու դարձվում 55 %, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնողների և կոմիտեի ծառայողների 100 %-ի հավելումը՝ 92 %:
Վաչե Քալաշյանի խոսքով՝ նվազեցումները պայմանավորված են այն հանգամանքով, որ 2023 թվականին նվազագույն աշխատավարձը բարձրացվել է և 68 հազար դրամից հասցվել 75 հազար դրամ:
«Բարձրացումը հանգեցրեց նրան, որ կառավարության կողմից առաջարկված «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով բազային աշխատավարձը սահմանվեց 83 հազար 200 դրամ, որը համապատասխանում է վարձատրության մասին օրենքով սահմանված կանոնին, այն է՝ բազային աշխատավարձը պիտի կազմի նվազագույն անվանական ամսական աշխատավարձի 80-100 %-ը»,-ասաց նա և պարզաբանեց, որ դրանով բոլորի աշխատավարձերը պետք է բարձրանային բազայինի համամասնությամբ, ինչը չէր ապահովվում և, որպեսզի այդ հավելումներով պայմանավորված՝ լրացուցիչ աշխատավարձի և հիմնական աշխատավարձի համախառն եկամտով խզվածքը այլ համանման գործառույթներ իրացնող անձանց միջև չմեծանար, կառավարությունը գնում է նման փոփոխության:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին