Ղազինյան. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն այլևս գոյություն չունեն
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Ներքաղաքական կյանքը իր օրգանական միջավայր վերադարձնելու համար նախ պետք արձանագրել, որ «Վերածնվող Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունների ԱԺ-ից դուրս գալուց հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն այլևս գոյություն չունեն:
ՀՀ ԱԺ-ում ընդդիմություն են մնացել Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ու Հայաստանի Հանրապետական կուսակցությունները, որոնք պետք է ստանձնեն ընդդիմության քաղաքական պատասխանատվությունը, իսկ ԱԺ խմբակցությունները պետք է անվանափոխել այս երկու կուսակցությունների անուններով:
Այն ընդդիմադիր պատգամավորները, որոնք չեն հանդիսանում նշված կուսակցությունների անդամներ կամ չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել նրանց քաղաքական գործունեության համար, կարող են դուրս գալ խմբակցությունից և մնալ անկախ պատգամավորներ, կամ վայր դնեն իրենց պատգամավորկան մանդատները:
Սա անհրաժեշտ է ընդդիմության ինստիտուցիոնալիզացման, ընդդիմադիր գործունեությանը քաղաքական դեմք և պատասխանատվության կոնկրետ հասցեատեր ունենալու համար:
Կլինի՞ սա, անկեղծ չգիտեմ, պետք է՞ սա պետությանը՝ միանշանակ...
Հ.Գ. Այս արձանագրումն արտացոլում է առկա քաղաքական իրողությունը, նպատակ ունի բարձրացնել ընդդիմության աշխատանքի արդյունավետությունը, կազմակերպվածությունը, և որևէ կերպ չի վնասում ԱԺ ընդդիմադիր ուժերի վարկանիշին ու հեղինակությանը:
Հ.Հ.Գ. Ես իմ ընտրությունն արել եմ դեռևս հուլիսին և հրաժարվել եմ պատգամավորական մանդատից, քանի որ Դաշնակցության անդամ չեմ և չեմ ցանկացել կիսել «Հայաստան» խմբակցության գործունեության քաղաքական պատասխանատվությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Մանդատը չի վերցնի նաև Ռոբերտ Հայրապետյանը
- «Վերածնվող Հայաստան»-ի գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում. «Հայաստան» խմբակցություն
- «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը Ազգային ժողովում
- Հռիփսիմե Ստամբուլյան. Պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել
- Չեմ բացառում՝ կլինեն պատգամավորներ, որոնք մանդատները վայր դնելու որոշում կկայացնեն. Ագնեսա Խամոյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում