Կիևը կոչ է արել Ռուսաստանին զրկել ՄԱԳԱՏԷ-ին անդամակցությունից
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն կարծում է, որ Ռուսաստանը պետք է զրկվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) անդամակցությունից։
«Չնայած այն հանգամանքին, որ ԽՍՀՄ-ը եղել է ՄԱԳԱՏԷ-ի հիմնադիրներից մեկը, իսկ Ռուսաստանը դարձել է Խորհրդային Միության իրավահաջորդը,սակայն միջուկային ահաբեկչություն կատարող երկրի այս կազմակերպությունում լինելու դերը պետք է վերանայվի։ Մենք վստահ ենք, որ Ռուսաստանին պետք է զրկել այս կազմակերպությանն անդամակցությունից»,- Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ մեջբերել է Գալուշչենկոն։
Նրա խոսքով, փետրվարի 24-ից ի վեր ուկրաինական էներգահամակարգի ամենամեծ կորուստը Զապորոժիեի ԱԷԿ-ն է, կայանը ունի վեց էներգաբլոկ, որը փետրվարին ավելի քան 6000 ՄՎտ էլեկտրաէներգիա է արտադրել Ուկրաինայի էներգահամակարգին։
Զապորոժիեի ե ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Սա Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է ագրեգատների քանակով և դրված հզորությամբ՝ կայանը ունի վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 գիգավատ հզորությամբ։ Մարտից այն գտնվում է ռուս զինվորականների պաշտպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն արդարացված է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքից խուսափելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա