Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, պատգամավորներից մեկը գլխի վնասվածքով հոսպիտալացվել է։ Այս մասին փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Բյուջեի շուրջ բանակցությունների երկրորդ օրը լարվածություն է առաջացել։ Պատգամավորների միջև լեզվակռիվը վերածվել է կոնֆլիկտի։ «Լավ կուսակցության» անդամ Հուսեյն Օրսը հոսպիտալացվել է ծեծկռտուքի ժամանակ ստացած գլխի վնասվածքով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Խորհրդարանի փոխխոսնակ Հայդար Աքարը, որը նախագահում էր նիստը, այս վիճաբանությունից հետո 10 րոպեով ընդհատել է նիստը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան