Ռուս կինոարտադրողները հեռացնում են արտասահմանյան երաժշտությունը նոր ֆիլմերից
Ռուսական կինոընկերությունները, այդ թվում՝ ivi, Amedia, Start, ռուսական ֆիլմերից հեռացնում են արևմտյան երաժշտությունը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, հայտնում է Mash Telegram ալիքը։
Որոշումն ընդունվել է արտասահմանյան լեյբլների՝ ռուսական կինոարտադրության իրավունքները վաճառելուց հրաժարվելու հետ կապված։ Արտադրության ընթացքում գտնվող ֆիլմերից ու սերիալներից արտասահմանյան երաժշտությունը հանվում է ֆիլմերի ստեղծումից հետո պահանջներից խուսափելու համար։
Ըստ Amedia-ի պրոդյուսեր Բորիս Օսիպենկոյի՝ հեռուստադիտողների մեծ մասը չի զգա տարբերությունը, քանի որ երաժշտությունը կփոխարինվի։
Միաժամանակ արտասահմանյան երաժշտությունը կմնա արդեն թողարկված նախագծերում։