Վարչապե՛տ, նախարարնե՛ր, կարճ ժամանակ ունեք, եթե չարեցիք դա՝ ավելի լավ է գետինը մտնեք. Աղվան Վարդանյան
«Եթե կոնկրետ մարդու գործերով պետությունը չի զբաղվում, ապա սուտ և ապուշություն է մեծ-մեծ բաներից խոսելը»,-ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Նա հայտնեց, որ Խմբակցությունն օրերս այցելել է Գեղարքունիքի սահմանամերձ գյուղեր, որպեսզի ծանոթանան իրավիճակին և արձանագրել սեպտեմբրի 13-ին Կապուտան գյուղի հարակից դիրքերում զոհված Վահան Մեխակի Հակոբյանի ընտանիքի խնդիրը:
Պատգամավորը հայտնեց, որ տանը տեսել են զոհվածի մորը՝ տիկին Վարսիկին, կնոջը՝ Նաիրային և 4 անչափահաս երեխաներին, որոնցից ամենամեծը 7 տարեկան է:
«Վահանը, իր կնոջ՝ Նաիրայի հետ ամուսնացել են 2014 թվականի օգոստոսի 18-ին, բայց ամուսնությունը չեն գրանցել և արդեն շուրջ 3 ամիս չեն կարողանում հաղթահարել բյուրոկրատական քաշքշուկը և ստանալ զոհված զինծառայողի ընտանիքի համար օրենքով նախատեսված հատուցումը:
Վարչապե՛տ, պաշտպանության և տարածքային կառավարման նախարարնե՛ր, մարզպե՛տ, անջատվեք տոնածառի և եվրատեսիլի լույսերից, պոկեք ձեր մի տեղը փափուկ աթոռներից և գնացեք Արեգունու այդ տունը, խոնարհվեք տիկին Վարսիկի, Նաիրայի և 4 երեխաների առաջ և արագ լուծեք այս հարցը: Կարճ ժամանակ ունեք, եթե չարեցիք՝ ավելի լավ է գետինը մտնեք»,-հայտարարեց Աղվան Վարդանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում