Մարդիկ հասնում են մետրոյի մուտքերի մոտ ու կանգնում փակ դռների առջև
Երևանում օրեր շարունակ երթևեկության համար փակ փողոցներ, խցանումներ, երթուղայինին ու նույնիսկ տաքսիներին սպասող քաղաքացիներ… Այսօր արդեն փակ է Երևանի մետրոպոլիտենը՝ ժամը 11։00-18։00-ն։ Վաղը նույնպես փակ կլինի նույն ժամանակահատվածում։ Այս ամենը «Մանկական Եվրատեսիլի» համարը, որը կկայանա Երևանում դեկտեմբերի 11-ին։
Թեև արդեն մի քանի օր է հայտարարվել էր՝ մետրոն փակ է լինելու, սակայն կան մարդիկ, որոնք տեղյակ չեն։ Գալիս են, հասնում մետրոյի մուտքերի մոտ ու կանգնում փակ դռների առջև։ Շրջվում ու հետ են գնում՝ կամ տուն վերադառնում, կամ էլ փորձում տաքսիով, երթուղայինով անհրաժեշտ վայր հասնել։
Հարակից հրապարակումներ`
- Հիշեցում՝ այսօր և վաղը մետրոն ժամը 11:00-18:00-ը չի գործելու
- «Եվրատեսիլին» զոհ դարձած
- Որքանո՞վ են տոնական տրամադրություն փոխանցում Հրապարակի տոնածառն ու լույսերը. հարցում
- Ժամը 15․00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները
- «Մանկական Եվրատեսիլ»-ի և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու առիթով մի շարք փողոցներ փակ կլինեն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան