Արծրուն Պեպանյան. Հայաստանում ապրում են իրենց հայ համարող առնվազն երկու ժողովուրդ
Հրապարակախոս, գրող Արծրուն Պեպանյանը գրում է.
«ՉԵՄ ԶԱՐՄԱՆՈՒՄ
Իմ վիճակն էլ վիճակ չէ` ոչնչից չեմ զարմանում: Իսկ չեմ զարմանում, քանի որ տարիներ տևած տքնաջան ուսումնասիրությունների արդյունքում պարզել եմ, որ Հայաստանում ապրում են իրենց հայ համարող առնվազն երկու ժողովուրդ: Նրանք, ովքեր կրում են 11-րդ դարում որպես դաս ոչնչացված ազնվականության արյունը, արժեքները և ոգին, սարսափելի նվազ փոքրամասնություն են, իսկ ահա պարսկա-արաբա-մոնղոլա- թուրքական լծերի տակ ուծացածները սպանիչ մեծամասնություն են: Այդ երկու ժողովուրդներն իրենց էությանը համապատասխան վարք են դրսևորում, և ես ինձ վատ չեմ զգում, ամոթ չեմ ապրում մեկ այլ, ոչ Ի՛Մ ժողովրդի պահվածքի համար:
Ինչպես որ վատ չէի զգա ու ամոթ չէի ապրի, եթե հեռավոր մի երկրում ինձ օտար մի ժողովուրդ իրեն վատ պահեր: Միայն թե մի մեծ մտահոգություն ունեմ` կարողանալ միավորել Ի՛Մ ժողովրդին ու Հայրենիքս փրկել առաջին հերթին իմ երկրում ապրող այն մյուս ժողովրդից»։
Հարակից հրապարակումներ`
- Սա է դժողքը․ Արծրուն Պեպանյան
- Արծրուն Պեպանյան. Նոյեմբերի 9-ի պատվիրատուները
- Արծրուն Պեպանյան. Ինչ է խորհրդանշում «Վարդանանքի» մոտ խոսալը
- Արծրուն Պեպանյան. Հիմա գոնե հույս կա ինչ–որ բան փրկել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան