Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, որպեսզի ապահովեք անկախ դատական համակարգ՝ այդ թվում գործող իշխանություններից. Արսեն Թորոսյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածուին
ՔՊ-ական պատգամավորների 58 կողմ և ընդդիմության 7 դեմ ու 15 ձեռնպահ ձայներով խորհրդարանն առանց քննարկման ու հարցերի հաստատեց ԱԺ օրակարգը և անցավ առաջին հարցի՝ ԲԴԽ-ի գիտնական-անդամի համար առաջադրված Հայկ Գրիգորյանի թեկնածության քննարկմանը:
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ԲԴԽ թեկնածուին հարցրեց, թե նա ինչպե՞ս պետք է պայքարի, որպեսզի դատական համակարգն անկախ լինի արտաքին և ներքին միջամտություններից:
«Ինքներդ անձնապես ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, որպեսզի կանխարգելեք նման միջամտությունները և ապահովեք անկախ դատական համակարգ՝ այդ թվում գործող իշխանություններից»,-հարցրեց Թորոսյանը և հայտարարեց, որ համակարգեր են ստեղծում ոչ թե գործող իշխանությունների համար, այլ՝ երկրի և սերունդների:
Հայկ Գրիգորյանը պատասխանեց, որ այդ հարցում ԲԴԽ անդամի միակ լիազորությունը դատավորների նկատմամբ հարուցված վարույթների ժամանակ անաչառ քվեարկություն կատարելն է, որն էլ խոստանում է անել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան