ԲԸՏՄ․ Արձանագրվել է 72 դեպք, որից 40 դեպքով հաշվարկվել է 26,4 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել, որը ներկայացնում ենք ստորև․
«Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 72 դեպք, որից 40 դեպքով հաշվարկվել է 26.401.432 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 16.243.192 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 18 դեպքով նշանակվել է 1.490.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 49 դեպք, որից 39-ով հաշվարկվել է 26.389.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 213.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել՝ 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 3 դեպք:
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 7 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 12.182 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 16.029.592 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Արձանագրվել է 11 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 6 դեպքով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննություններ
Արձանագրվել է 2 դեպք:
Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 240.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 8 գործ (ընդհանուր՝ 1.143.800ՀՀ դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 613.800 ՀՀ դրամ:
Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 6 հանձնարարագիր։
Նախկինում իրականացված 10 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 14 որոշում՝ 1.790.000 ՀՀ դրամի չափով, նաև 4-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 1.277.701 ՀՀ դրամի չափով»։