Զգուշացում. Խարդախներն են, ոչ թե «Հայփոստ»-ի օպերատորները
«Հայփոստ»-ն ահազանգեր է ստանում, որ, ի թիվս բարձր հեղինակություն ունեցող այլ ընկերությունների, ՀայՓոստի անվան և ապրանքային նշանի շահարկմամբ ևս մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում:
Ընկերությունից մանրամասնում են՝ այս անգամ խարդախները քաղաքացիներին հորդորում են ստանալ ինչ-որ մրցույթում իբր շահած իրենց պարգևավճարը՝ օգտագործելով նաև Viber, Messenger հավելվածները: Նրանք ներկայանում են նաև որպես ՀայՓոստ ընկերության օպերատորներ և հաղորդագրություներ ուղարկում՝ փորձելով տիրապետել անձնական բանկային տվյալներին և այնտեղ պարունակող ֆինանսական միջոցներին:
«Հայտնում ենք, որ ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Հորդորում ենք ձեռնպահ մնալ առցանց հարթակներում գրանցած էջերի ծածկագրերը, հեռախոսահամարները, անձնագրերի համարները և այլ անձնական տվյալներն անծանոթ անձանց տրամադրելու առաջարկներն ընդունելուց, ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալներ»,-նշում են ընկերությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա