«Ժողովուրդ». Գործադիրն ամեն ամիս մոտ 8-9 մլն դրամ է փոխանցում «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, պարզվում է, նկարչությունից ու քրեական ենթամշակույթից զատ, նաև ֆուտբոլով է հետաքրքրվում: «Ժողովուրդ» օրաթերթը մոտ մեկ ամիս առաջ էր գրել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի արվեստագետ սանիկը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, քրեական ենթամշակույթի առանձին ներկայացուցիչենրի հետ է մտերմություն անում, հետաքրքրվում այդ աշխարհի անցուդարձով և այլն:
Այժմ էլ, փաստորեն, սպորտի ոլորտում է փորձում քայլեր անել ու ամրապնդվել այդտեղ:
«Ժողովուրդ» օրաթերթի սյունիքյան աղբյուրների փոխանցմամբ՝ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբով հենց Դանիելյանն է զբաղվում: Խոսակցություններ կան անգամ, որ ակումբը նրան է պատկանում:
«ՔՊ-ական պատգամավորը «Կապան-Գանձասարի» բոլոր խաղերին ներկա է, ակումբի հետ կապված ցանկացած բան ինքն է որոշում, լուծում և այլն: Վարչապետ Փաշինյանի՝ դեռևս 2018-ի հոկտեմբերին Կապանում արած հայտարարությունը մատի փաթաթան դարձրած, թե ֆուտբոլը պետք է Կապան վերադառնա՝ հասել է նրան, որ գործադիրն ամեն ամիս մոտ 8-9 մլն դրամ է փոխանցում ակումբին»,- «Ժողովուրդ» թերթին ասաց Սյունիքի մեր լավատեղյակ աղբյուրը:
Թե ինչ վրձնահարվածով է նկարիչ պատգամավորը նաև ֆուտբոլի ասպարեզում հայտնվել, անձամբ նրանից փորձեցինք ճշտել:
«Ես, այո՛, ակումբի բոլոր խաղերին հետևում եմ, և, այո՛, գործադիրը, իմ տեղեկություններով, ֆինանսական օժանդակություն է տալիս ակումբին: Հուսանք՝ ակումբն այնքան կաճի, կզարգանա, որ որոշ ժամանակ անց պետական ֆինանսական աջակցության կարիք այլևս չի ունենա: Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ակումբն իմն է, ապա դրանք խոսակցություններ են, որ գոյություն կարող են ունենալ»,- փաստացի մեր լուրը հաստատելով՝ ասաց Դանիելյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա