Կանադան Ուկրաինային 11 մլն դոլար կհատկացնի ականազերծման համար
Կանադան 15 միլիոն կանադական դոլար (11 միլիոն դոլար) կտրամադրի Ուկրաինային ականազերծման համար անհրաժեշտ սարքավորումների համար։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «The Globe and Mail»-ին։
Խոսքը սակրավորների համար նախատեսված կոստյումների և «հեռահար կառավարմամբ ժամանակակից համակարգերի մասին է մեծ տարածքների ականազերծման համար, ինչպիսիք են գյուղատնտեսական հողերը»:
Հրատարակության համաձայն՝ այն հնարավորություն կտա Կիևին հայտանաբերել և վնասազերծել ականներ և չպայթած զինամթերք։
Ավելի վաղ Կանադայի իշխանությունները որոշել էին Ուկրաինային 34 մլն կանադական դոլարի (25,5 մլն դոլար) ռազմական օգնություն տրամադրել: Օտտավան նաև մտադիր էր Կիևին լուսանկարներ փոխանցել կանադական արբանյակներից։