«Հրապարակ». Պատգամավորների նկատմամբ հետապնդում սկսելու լուրերը ընդդիմադիրների վախը բռնելու նպատակո՞վ է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տեղեկություն կար, որ դեկտեմբերի 6-ին գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացնելու ԱԺ ընդդիմադիրների, առաջին հերթին՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ հետապնդում սկսելու հարցով։ Սակայն երեկ ԱԺ խորհրդի նիստում նման հարց չի քննարկվել։
Իշխանական աղբյուրն ասում է, որ այդ լուրերը հատուկ են տարածում՝ ընդդիմադիրների վախը բռնելու և մանդատներից հրաժարեցնելու նպատակով։ Իսկ դեկտեմբերի 7-ին Աննա Վարդապետյանը եռօրյա այցով մեկնում է Մոսկվա, ինչը նշանակում է, որ մինչև տարեվերջ դատախազն այլևս միջնորդություն չի ներկայացնի, քանի որ արտահերթ նիստում օրենքը դա թույլ չի տալիս անել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա