Քեյթ Ուինսլեթը հոգեբանական տրավմա է ստացել «Տիտանիկ»-ի նկարահանման հրապարակում
Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը պատմել է, որ դերասանուհի Քեյթ Ուինսլեթը հոգեբանական տրավմա է ստացել իր «Տիտանիկ» ֆիլմի նկարահանման հրապարակում։
Քեմերոնը պատմել է, որ «Տիտանիկի» նկարահանումները տեղի են ունեցել 1997 թվականին, երբ Քեյթ Ուինսլեթը 22 տարեկան էր, ֆիլմի արտադրության մասշտաբները և նախագծի համար պատասխանատվությունը փոքր-ինչ տրավմատայի են ենթարկել երիտասարդ դերասանուհուն։
kulturomania.ru-ն գրում է, որ ավելի վաղ ինքը՝ Ուինսլեթը, անուղղակիորեն հաստատել էր Քեմերոնի խոսքերը։ Նրա խոսքով, «Տիտանիկ»-ի նկարահանման հրապարակում Քեմերոնը շատ դյուրագրգիռ էր, ուստի վախենում էր նրանից։
Չնայած դրան՝ Ուինսլեթը և Քեմերոնը կրկին համագործակցում են «Ավատար. Ջրի ճանապարհը» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Դերասանուհու խոսքով՝ ինքը համաձայնել է մասնակցել նախագծին, քանի որ ռեժիսորը շատ ավելի հանգիստ է դարձել։