
Թուրք-ադրբեջանական զորավարժություններում ներգրավված են ամերիկյան F-16 կործանիչներ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում տեսանյութ է հրապարակել այն մասին, որ Ադրբեջանում ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններում ներգրավված են նաև ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ։
«Ադրբեջանում իրականացվող Թուրքիա-Ադբեջան համատեղ զորավարժությանը մեր ռազմաօդային ուժերը F-16 ռազմական ինքնաթիռներով են ապահովում իրենց մասնակցությունը»,- Էրմենիհաբերի փոխանցմամբ, նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի բանակային ստորաբաժանումները ռազմական համագործակցության պայմանագրի շրջանակներում համատեղ զորավարժանք է անցկացնում Իրանի հետ սահմանակից Աստարա, Իմիշլի և Ադրբեջանի կողմից օկուպացրած Ջրականի շրջաններում։