Խաղաղության հաստատման վերաբերյալ բանակցություններն ակտիվ փուլում են. Արարատ Միրզոյան
«Խաղաղության կամ հարաբերությունների հաստատման վերաբերյալ, հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններն ակտիվ փուլում են, շարունակվում են»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ փաստաթուղթ է շրջանառվում, այսինքն փաստաթղթի՝ ամեն անգամ նոր խմբագրություն։
«Այժմ ստացել ենք ադրբեջանական կողմից հերթական առաջարկները, հանդես կգանք մեր հերթական առաջարկներով»,- ասաց Միրզոյանը։
Նա ցավով նշեց, որ կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերում դեռևս շատ հեռու են իրարից, բայց բանակցությունները հենց դրա համար են, որպեսզի կարողանան հեռու դիրքորոշումների միջև ընդհանուր եզրեր գտնել և ընդհանուր եզրակացության գալ, վերջնական արդյունքը լինի համատեղ։
«Առայժմ բանակցությունները շարունակվում են, կան միմյանց համար անընդունելի բաներ, կան բաներ, որտեղ կարող են կողմերը քայլեր անել իրար ընդառաջ»,- ասաց ԱԳ նախարարը։
Ինչ վերաբերում է մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը, Միրզոյանն ասաց, որ այս պահին նման հանդիպում վերջնական պլանավորված չէ, բայց ենթադրում է, որ մինչև տարեվերջ կունենան ևս մեկ հանդիպում. «Համենայնդեպս մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը, ակտիվ ենք այս բանակցություններում, և մենք կառուցողական ենք։ Վստահ չեմ, որ կստացվի մինչև տարեվերջ ունենալ պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ, թեև այդպես էինք նախապես հայտարարել, բայց դա մտադրության հայտարարություն էր։
Մեր մտադրությունը ուժի մեջ է, աշխատում ենք որքան հնարավոր է շուտ հասնել խաղաղության և այս համապարփակ կարգավորմանը։ Եթե նույնիսկ չստացվի մինչև տարեվերեջ, բանակցությունները կշարունակվեն դրանից հետո»։
Նա նաև հայտնեց, որ այս պահին երկրների ղեկավարների հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա։
Հարակից հրապարակումներ`
- «Լավրովը փաստեց՝ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը ճիշտ չէր». Ալեն Սիմոնյան
- Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները. Էդուարդ Աղաջանյան
- ՌԴ-ն շահագրգռված է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրմամբ. Լավրով
- Ադրբեջանի սադրանքները հանդիսանում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը. Միրզոյանը՝ Ռիքերի հետ հանդիպմանը
- «Խաղաղության պայմանագրի» կուլմինացիան մոտենում է. Տիգրան Աբրահամյան
- Խաղաղության պայմանագիրը որևէ բան չի տալու, ընդհակառակը՝ հեշտացնելու է նոր հարձակումը ՀՀ վրա. Վարուժան Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան