Համատիրության ղեկավարը պետք է գնա սովորի, որ հոսանքը պետք է էլեկտրի՞կը կարգավորի, ջուրը՝ սանտեխնի՞կը. Գեղամ Նազարյան
«Բազմաբնակարան շենքերի կառավարման հարցը կարևոր է և պահանջում է մանրակրկիտ քննարկում և լուծոմ, քանի որ գաղտնիք չէ, որ մայրաքաղաքի շենքերի 80%-ը ծերացել է»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ ելույթ ունենալով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Պատգամամվորը նկատեց, որ Երևանի շենքերն արդեն 5-10 տարի հետո լուրջ խնդիրների առաջ են կանգնելու և այդտեղ արդեն մասնագիտական կառավարումը չի օգնելու:
Մինչ այդ, նախագիծը ներկայացնող Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ նախագծի նպատակը բազմաբնակարան շենքի կառավարումը օրենսդրությամբ որպես մասնագիտացված գործունեության տեսակ դիտարկումը և բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավման կարգը սահմանելու մասով կառավարությանը լիազորող նորմի սահմանումն է:
Նրա խոսքով՝ գործընթացի շրջանակներում ներդրվելու է համայնքատիրությունները ղեկավարողների վերապատրաստման պայման:
Հայտնելով, որ այդ ոլորտում տարիների փորձ ունի՝ Նազարյանը տեղեկացրեց, որ ժամանակին, հասկանալով համատիրությունների աշխատանքի բնույթը, որոշեցին իրենց մի շենքով առանձնանալ և ինքնուրույն կառավարել, որի արդյունավետությունը շատ մեծ է եղել:
«Որովհետև, եթե շենքը կառավարում է սրտացավ մարդը, որը հասկանում է, որ այն իր տունն է, ապա կառավարելու է ինչպես հարկն է՝ հոսանքի հետ կապված աշխատանքները վստահելու է էլեկտրաէներգիայի մասնագետին, ջրմուղի հետ կապված հարցը՝ համապատասխան մասնագետներին և այստեղ մասնագիտական գիտելիք ունենալ, ասել համատիրության ղեկավարը պետք է գնա սովորի, որ հոսանքը պետք է էլեկտրիկը կարգավորի՞, ջուրը՝ սանտեխնի՞կը… Չգիտեմ սա ինչ տրամաբանություն է»,-հայտարարեց Գեղամ Նազարյանը:
Պատգամավորը հայտարարեց, որ դրանք պարզ հարցեր են, որոնք պետք է կառավարությունը իմանա:
«Պարզ հարց եմ տալիս՝ միթե՞ համատիրության ղեկավարը չի իմանում, որ պետք է ասֆալտի համար դիմել համապատասխան մասնագետին, հոսանքի համար էլ՝ մյուսին: Չի կարելի բազմաբնակարան շենքերի մասին հարցն այսպես՝ ուղղակի քննարկել անցնել»,-ասաց պատգամավորը:
ՔՊ պատգամավոր Արսն Թորոսյանն էլ հայտարարեց, որ ոլորտից տեղյակ չէ, բայց հասկանում է որ համատիրությունների ղեկավարներին վերապատրաստելով նրանց դարձնում են մասնագետներ, այլ ոչ թե քաղաքական դեմքեր, որոնք ընտրություններում հարց են լուծում հիմնականում նախկինների օգտին:
Հարակից հրապարակումներ`
- Եթե Ադրբեջանը չտեսնի մեր սահմաններում լուրջ արգելք, մռութին չստանա, կանգ չի առնի. Օհանյան
- Փաստորեն սա է կառավարության վերաբերմունքն ասորական համայնքի նկատմամբ. Միրզոևա
- Սահմանային բնակավայրերում պայմանագրային զինծառայողները երկու խնդիր են իրականացրել, Սեյրան Օհանյան
- Հայկ Գրիգորյանը ՔՊ-ի առաջադրմամբ ընտրվեց ԲԴԽ-ի գիտնական-անդամ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան