Խորհրդարանն ընդունեց եկամտի համընդհանուր հայտարարագրման և նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին նախագծերը
ԱԺ-ն մեկ օրում քննարկեց և գրեթե սպառեց նիստերի օրակարգում ընդգրկված բոլոր նախագծերը՝ դրանցից 4-ը տեղափոխելով 24 ժամյա քննարկման ռեժիմ:
ՔՊ-ական պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հայաստանում 3 տարվա ընթացքում ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Օրինագծը ստացավ 65 կողմ, 5 դեմ, 22 ձեռնպահ ձայներ:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց նաև «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծերը, որով նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից բարձրացվեց մինչև 75 հազար դրամի:
Քվեարկություններից հետո խորհրդարանն անցավ 2023 թ. պետական բյուջեի քննարկման երկրորդ փուլին:
Հարակից հրապարակումներ`
- Սահմանային բնակավայրերում պայմանագրային զինծառայողները երկու խնդիր են իրականացրել, Սեյրան Օհանյան
- Ատեսավորման և հավելավճարների խնդիրը բերելու է ԶՈւ-երից արտահոսքի. Օհանյան
- Հայկ Գրիգորյանը ՔՊ-ի առաջադրմամբ ընտրվեց ԲԴԽ-ի գիտնական-անդամ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին