Ստեփանավանի ոլորանները և Սատանի կամուրջ-Տաթև ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները և Սատանի կամուրջ-Տաթև ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
«Թալինի, Վարդենիսի, Հրազդանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։
Տավուշի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-100 մետր:
Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան