Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ այսօր տեղի է ունենում Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը:
168.am-ը գրում է, որ նիստը դատավորի որոշմամբ՝ արգելվել է տեսաձայնագրել կամ ուղիղ հեռարձակել:
Նիստի ընթացքում Մամիկոն Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանը միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու և գրավ կիրառելու վերաբերյալ:
Մասնավորապես, պաշտպանը մատնանշել է այն հանգամանքը, որ կալանավորման հիմքում դրել է գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, սակայն շեշտեց, որ չեն հարցաքննվել առանցքային վկաները, գործով չկա որևէ առանցքային վկա, այսինքն՝ խոսվում է միայն հավանականության մասին:
Դատախազ Մովսիսյանն անդրադարձել է Մամիկոն Ասլանյանի այն հայտարարությանը, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի, ասաց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում ու չի էլ զբաղվելու, բայց այստեղ ինքը քաղաքական ենթատեքստ չի տեսնում:
Ի պատասխան՝ Մամիկոն Ասլանյանը հայտնել է՝ այդ հայտարարությամբ միտում չի եղել դատախազին կրակը գցելու, սակայն այս գործում քաղաքական ենթատեքստ տեսել են ինչպես Մարդու իրավունքների նախկին պաշտպանը, այնպես էլ՝ գործող պաշտպանը, և նույնիսկ արձանագրումներ են եղել ԱՄՆ Պետդեպի հայտնի զեկույցում:
Դատավորը հեռացել է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ:
Վերադառնալով՝ դատարանը հրապարակել է վճիռը. Միջնորդությունը մերժվեց, Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված:
Հարակից հրապարակումներ`
- Ինձ մոտ, բացի ճնշման սրացումներից, լուրջ այլ խնդիրներ ի հայտ չեն եկել և այժմ ինքնազգացողությունս լավ է․ Մամիկոն Ասլանյան
- Բուժանձնակազմը որոշել է Մամիկոն Ասլանյանին հոսպիտալացնել. Պաշտպան
- Մամիկոն Ասլանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. Արսեն Բաբայան
- Մամիկոն Ասլանյան. Իրենց լկտի պահողներին խորհուրդ է տրվում սնվել, քայլել, հանգստանալ
- Մամիկոն Ասլանյանի կալանքը ենթադրությունների վրա է հիմնված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան