Պաշտպանական խումբ. Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Դավիթ Տոնոյանի ձերբակալումից մեկ տարի և երեք ամիս անց վերջապես ավարտվեց մեղադրանքի կողմի գրավոր «ապացույցների» հետազոտումը, ինչպես նաև քննիչի կողմից փորձագետին ներկայացված հարցադրումների պատասխանների և հետևությունների հետազոտումը, որի ընթացքում չներկայացվեց որևէ փաստ, տվյալ, փաստաթուղթ, ինչը կարող էր հիմնավորել «վատնման» հանցակազմի առկայությունը, Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքում տեղ գտած որևէ ձևակերպում կամ այս ամբողջ ժամանակամիջոցում կալանավորման տակ գտնվելու անհրաժեշտությունը:
Ավելին, ներկայացված «ապացույցների» մի մասն առհասարակ վերաբերելի չէր մեղադրանքին կամ ոչինչ չէր հիմնավորում, իսկ մյուս մասը՝ հերքում էր մեղադրանքը, որի վերաբերյալ պաշտպանական կողմը արել է համապատասխան հայտարարություններ և ներկայացրել է հակափաստարկներ: Ամեն դեպքում՝ կարող Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան»։
Հարակից հրապարակումներ`
- Արտյոմ Տոնոյան. Ալիևը լուծարում է Նախիջևանի ինքնավարության բոլոր ատրիբուտները
- Իվետա Տոնոյան. Զատուլինը նաև Ադրբեջանում է անցանկալի անձ հայտարարված
- Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ․ փաստաբան
- Դավիթ Տոնոյան. ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը երբեք իրական խոչընդոտ չի եղել Արևմուտքից ռազմական գնումներ կատարելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան