Պենտագոնը հայտնել է, որ իրանական պարեկային նավը վտանգավոր հեռավորության վրա մոտեցել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերին
ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) պնդում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պարեկային նավը Հորմուզի նեղուցում մոտեցել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերին վտանգավոր հեռավորության վրա։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
Համաձայն CENTCOM-ի հայտարարության, որը հրապարակվել է դեկտեմբերի 6-ին, միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ USS Lewis B. Puller (ESB 3) լողացող ռազմաբազան և USS The Sullivans (DDG 68) ավիակիրն անցնում էին նեղուցը:
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պարեկային նավը ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ կերպով փոխազդել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի հետ, որոնք դեկտեմբերի 5-ի երեկոյան անցնում էին Հորմուզի նեղուցով: Իրանական նավից ցանկացել են լուսավորել ամերիկյան նավերի կայմերը, ինչպես նաև մոտեցել են վտանգավոր հեռավորության վրա՝ 135 մետր, որն Ամերիկյան նավերի համար վտանգավոր փոքր հեռավորություն է, հատկապես գիշերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնում է Պենտագոնը, ձայնային ազդանշաններ տալուց հետո ամերիկյան նավերը շարունակել են շարժվել։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում վերջին անկարգությունների ժամանակ զոհվել է 200 մարդ
- Իրանում մահապատժի են դատապարտել չորս անձի՝ Իսրայելի օգտին լրտեսելու համար
- Իրանում արձակել են Ghaem հրթիռակիրը