Ռոբերտ Աբաջյանի անվան դպրոցում ջեռուցման բացակայության հետևանքով դասերը հեռակա են անցկացվում
Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 դպրոցում նոյեմբերի 14-ից դասերը 5-րդ և ավելի բարձր դասարաններում անցկացվում է հեռկա կարգով։
Դպրոցի կաթսայատունը խնդիր ունի, չի աշխատում, ինչի հետևանքով էլ դասասենյակներում սառն է։
Panorama.am-ի հետ զրույցում թիվ 147 դպրոցի տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանը նշեց՝ դպրոցի ամբողջ շենքը հնարավոր չէ էլեկտրաէներգիայով տաքացնել, հոսանքալարերն էլ չեն դիմանա նման ծանրաբեռնվածությանը։
Ջերմաստիճանի անկման հետևանքով էլեկտրական տաքացուցիչներով չեն կարողացել տարական դասարանների դասասենյակներում ապահովել նորմայով սահմանված 18 աստիճանը։
Դպրոցի տնօրենն ասաց՝ իրավունք չունեն այդ պայմաններում երեխաներին պահել դասարաններում, տարրական դպրոցում ևս երեկվանից անցել են հեռակա ուսուցման։
«Ինձ համար կարևոր է երեխաների առողջությունը»,-ասաց Մ. Հովհաննիսյանը։
Կաթսայատան խնդրի վերացման աշխատանքների համար անհրաժեշտ էր ավելի քան 15 մլն 560 հազար դրամ, դպրոցն այդքան գումար չուներ։ Դիմել են գործադիրին։
Հովհաննիսյանի խոսքով, կառավարության վերջին նիստում արդեն ընդունվել է համապատասխան որոշում։ Մինչ կփոխանցվի գումարը, աշխատանքների իրականացման տենդեր է հայտարարվել։
««Գնումների մասին» օրենքը մեզ թույլ է տալիս նախապես տենդեր հայտարարել։ Կաթսայատան վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Կարծում եմ՝ հաջորդ շաբաթվա սկզբին կաթսայատան աշխատանքները կավարտվեն, կանցնենք առկա ուսուցման։ Այս ընթացքում հետևել եմ, դասերն անցկացվել են ըստ դասացուցակի, երեխաներն ակտիվ մասնակցել են»,-ասաց տնօրենը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան