Սայաթ Շիրինյանն էլ չի վերցնի մանդատը
«Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը գրում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր ԿԸՀ ներկայացրել եմ ԱԺ պատգամավորական մանդատը չվերցնելու վերաբերյալ իմ դիմումը։
Պաշտոնը իմ համար երբեք չի եղել ինքնանպատակ, առավել ևս ինքնանպատակ չի կարող լինել երկրի ներկայացուցչական մարմնի մանդատը։
Ներողություն եմ խնդրում իմ այն բոլոր հայրենակիցներից, ովքեր ակնկալում էին ինձ տեսնել ԱԺ-ում, միևնույն ժամանակ խնդրում եմ հարգանքով վերաբերել իմ անձնական որոշմանը։
Իմ համոզմունքներում ու մոտեցումներում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, այն է՝ ամեն գնով ազատվել ապազգային իշխանություններից։
Ավելորդ շահարկումները կանխելու համար հայտնում եմ, որ եղել և լինելու եմ նախագահ Քոչարյանի թիմակիցը։
Վստահեցնում եմ նաև, որ ինչպես միշտ, այսուհետ ևս լինելու եմ ազատագրական պայքարի առաջամարտիկների շարքերում»։
Հարակից հրապարակումներ`
- Մարիա Պետրոսյանն էլ չի վերցնի մանդատը
- Մանդատը չի վերցնի նաև Ռոբերտ Հայրապետյանը
- Ռուբեն Մելքոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
- «Վերածնվող Հայաստան»-ի գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում. «Հայաստան» խմբակցություն
- «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը Ազգային ժողովում
- «Հրապարակ». Աննա Գրիգորյանը դուրս է եկել «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա