Սեպտեմբերի 13-ին հակառակորդը չպահվող դիրքով մխրճվել է, շրջանցել և ևս 3-4 դիրք գրավել. Օհանյան
«Մենք կողմնակից ենք բանակի համալրման գործընթացին»,- Ազգային ժողովում ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ ՀՀ սահմաններում 2020 թվականի պատերազմից հետո, այնուհետև ադրբեջանական կողմից սանձազերծված տարբեր սադրանքներից, այս տարվա սեպտեմբերի 13-14-ի հարձակումից հետո հիմնականում համալրման խնդիր կա։
«Սեպտեմբերի 13-ի հարձակման ժամանակ Գեղարքունիքի մարզում մենք ունենք դեպքեր, երբ որ չպահվող դիրքում, որտեղ անձնակազմը համալրված չի եղել, հակառակորդը կարողացել է մխրճվել, շրջանցել և ևս 3-4 դիրք գրավել և հիմա իրենք մեր տարածքում են»,- ասաց Օհանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե Ադրբեջանը չտեսնի մեր սահմաններում լուրջ արգելք, մռութին չստանա, կանգ չի առնի. Օհանյան
- Սահմանային բնակավայրերում պայմանագրային զինծառայողները երկու խնդիր են իրականացրել, Սեյրան Օհանյան
- Ատեսավորման և հավելավճարների խնդիրը բերելու է ԶՈւ-երից արտահոսքի. Օհանյան
- Ադրբեջանի զինված ուղիղ նշանառության տակ են ՀԷԿ Ջերմուկում, «Տաթև» ՀԷԿ–ը, Գեղանուշի պոչամբարը, «Սյունիք» օդանավակայանը
- Ամեն դեպքում մենք անզեն աչքով Ջերմուկից տեսնում ենք ադրբեջանցիներին.Արարատ Գրիգորյան
- Քանի՞ դիրք ենք կորցրել սեպտեմբերին․ ԳՇ պետը պատասխանել է լրագրողների հարցերին
- Սարսափելի է տեսնել, թե ինչ են ադրբեջանցիներն արել այստեղ. շվեյցարացի պատգամավորներն այցելել են Ջերմուկ
- Ադրբեջանի զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա. ԶՈւ ԳՇ պետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան