Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմագործողության ֆոնին Ստամբուլ է մեկնում Սերգեյ Վերշինինը
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը մեկնում է Թուրքիա։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ օրակարգում ընդգրկված են Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները՝ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում ցամաքային ռազմական գործողություններ սկսելու համատեքստում, ինչպես նաև թուրք-սիրիական երկկողմ հարաբերությունները։
Նշվում է, որ Վերշինինը Ստամբուլում կլինի դեկտեմբերի 8-ի երեկոյան։
Լրատվաիջոցը հիշեցնում է, որ Թուրքիան հերթական անգամ Սիրիայի ինքնիշխան տարածքում մեկ ամիս առաջ սկսել էր «Մագիլ-թուր» անվամբ ռազմաօդային գործողությունը։ Թուրքիայի նախագահ Էրդողանը չէր բացառել, որ միայն օդային հարվածներով չեն սահմանափակվի:
Ստամբուլում տեղի ունեցած ուժեղ պայթյունից հետո Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ տեղի ունեցածի ետևում կանգնած են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկիչներ։
Թուրքիան PKK-ին նույնացնում է Սիրիայի քրդական ուժերի հետ: Մինչդեռ ԱՄՆ-ն նրանց համարում է կարևոր գործոն տարածաշրջանում ահաբեկիչների և ծայրահեղական ուժերի դեմ պայքարում, ինչը մեծ դժգոհություն է առաջացնում Թուրքիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան