Չեմ կարող ասել, որ, ցավոք սրտի, որևէ կոնկրետ արդյունք ունենք. Փաշինյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպման մասին
«Կարող եմ ասել, որ քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը: Չեմ կարող ասել, որ, ցավոք սրտի, որևէ կոնկրետ արդյունք ունենք»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպման մասին:
Փաշինյանը վերահաստատեց, որ Հայաստանը պատրաստ է և շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ, հայակական կողմի առաջրակը մնում է ուժի մեջ և պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը
«Մենք նախկինում բարձրաձայնել ենք մեր պատրեկրացումները և դրանց շուրջ ընդհանրության արձանագրման պահից հետո պատրաստ ենք սկսել երկաթուղու վերականգնամ աշխատաները: Ավելորդ է ասել մեր ընկալումների մասին, որ երկաթուղին և Ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակներում: Ցանկացած պահից, երբ այդ մեր արձանագրումը կանենք, այդ պահից պատրաստ ենք սկսել աշխատանքները»,-հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:
Նա նաև հայտնեց, որ փոխվարչապետերը քննարկել են երկաթուղու հարցը, բայց հայկական կողմը պատրաստ է նաև երեք կետերով ճանապարհների բացմանը ենթակառուցվածքների ստեղծմանը:
«Քանի որ այն մեր ճանապարհն է, և հույս ունենք դրանով նաև մեծ միջազգային տրանզիտ ապահովել՝ կրկին ՀՀ օրենսդրության շրջանակներում պատրաստ ենք րոպե առաջ սկսել այդ ճանապարհների բացումը, վերակառտութցումը, կառուցումը և այստեղ քաղաքական կամքի բացակայություն կամ դեֆիցիտ չունենք»,-ասաց Փաշինյանը: