Տարիքային գործոնը՝ ամերիկյան քաղաքականության կենտրոնում
Երկրի ամենատարեց նախագահներից երկուսը պատրաստվում են մրցակցել պաշտոնի համար 2024 թվականին: ԱՄՆ-ում, ուր միջին տարիքը 30 տարեկան է, քաղաքական դաշտում տարիքային առանձնահատկությունները դարձել են ամերիկացիների քննարկման առարկա, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս առիթով արձագանքել է կատակով.
«Ես ինձ հիանալի եմ զգում: Ոչինչ չի փոխվել: Լավ մարզավիճակում ենք: Անհամբեր սպասում եմ իմ 58-ամյակը նշելուն»,- կատակել է ԱՄՆ նախագահը:
Իրականում, Բայդենը 80 տարեկան է: Նա ամենատարեց դեմոկրատական ճանապարհով ընտրված առաջնորդներից մեկն է:
Նրա մրցակիցն է 76-ամյա նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Իսկ մինչ հաջորդ ամիս երրորդ ընտրված պաշտոնը երկրում զբաղեցնում է 82-ամյա Նենսի Փելոսին։ Նա վերջերս հայտարարել է, որ կհեռանա Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնից:
«Ես չեմ փորձի վերընտրվել Դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնում հաջորդ Կոնգրեսում: Եկել է ժամանակը, որ նոր սերունդը ղեկավարի դեմոկրատների հանձնախումբը, որը ես խորապես հարգում եմ: Շնորհակալ եմ նրանց, ովքեր պատրաստ են իրենց ուսերին ստանձնել այս մեծ պատասխանատվությունը»,- ասել է նա։
Պատմաբաններն ասում են, որ տարիքային առանձնահատկությունը երկար ժամանակ օգտագործվել է որպես գործիք ամերիկյան բարձր մակարդակի քաղաքականությունում, որի միջոցով կասկած է սերմացվում, թե արդյոք քաղաքական գործիչը կարող է դիմագրավել այս ծանր աշխատանքի մարտահրավերներին:
«Երկարակյաց առաջնորդների խնդիրն այն է, որ նրանք հակված չեն դաստիարակել արդյունավետ միջին տարիքի իրավահաջորդներ, քանի որ եթե այդ իրավահաջորդները ի հայտ գան իշխանության ղեկին, ապա նրանք կփոխարինեն նրանցից առաջ եկածներին: Այսպիսով, մենք ականատես ենք լինելու 70-ն անց գործիչներից սրընթաց անցում դեպի 40 անց գործիչներ երկու կուսակցություններում էլ»,- պնդում է Ջերեմի Սուրին Թեքսասի համալսարանից:
Այս տարեց թեկնածուներից ոմանք ասում են, որ իրենք դեռ լավագույն մարզավիճակում են: Դոնալդ Թրամփի կողմնակիցները վստահ են, որ իրենց թեկնածուն լիովին կարող է առաջադրվել, իսկ Բայդենը թուլացած է: Երկու պնդումներն էլ խիստ սուբյեկտիվ են: Թրամփն ասում է, որ տարիքը միշտ չէ, որ բացասաբար է ազդում գործչի գործունեության վրա, սակայն Բայդենի պարագայում նա պնդում է, որ դա խնդիր է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա