Հասարակություն 08:55 07/12/2022 Հայաստան

Ցավ, որ բոլորիս հոգում է. Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 34 տարի

1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ 11 անց 41 րոպեին, հազարավոր հայերի համար կյանքը կանգ առավ։ 34 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Սպիտակի՝ Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի ու ավերիչ երկրաշարժը, որը տասնյակ հազարավոր կյանքեր խլեց, հազարավոր մարդականց անտուն թողեց։

Վերքը դեռ սպիացած չէ, հասցված վնասն ամբողջությամբ վերականգնված չէ։

1988թ. այս օրը Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքում։ Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1 մլն. մարդ:

Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազար) մարդ:

Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել է գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին։ Մեծ վնաս է հասցվել նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է ժողկրթության 917 օջախ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ:

Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ:

Սպիտակի երկրաշարժը պատկանում է այսպես կոչված լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում:

Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։ Հանրապետություն ժամանեցին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ։ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները երկրաշարժի առաջին ժամերից սկսեցին Հայաստան տեղափոխել դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդամթերք և հետո շինարարական աշխատանքներ կատարել։

1989 թ. սկզբում աղետի գոտում աշխատում էին այլ հանրապետություններից ժամանած ավելի քան 40 հազար մասնագետներ, զինծառայողներ, որոնք ԽՍՀՄ կառավարության ընդունած որոշման համաձայն մեծ աշխատանք ծավալեցին։ Որոշվել էր ավերվածը վերականգնել երկու տարում։ Աղետի գոտուց շուրջ 170 հազար մարդ տեղավորվեց Կովկասի առողջարաններում ու հանգստյան տներում։ Հազարավոր խեղված երեխաներ բուժման նպատակով տեղափոխվել էին Խորհրդային Միության և արտասահմանի բուժարաններ։




Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:52
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով. Գեղամ Ասատրյան
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը գրում է. Ինձ թվում էր ասելու կարիք չկար, բայց դատելով մեդիա հոսքերից` ստիպված եմ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Պարեկային ծառայությունը ժամանակավորապես սահմանափակել է տրանսպորտային միջոցների մուտքը մայրաքաղաքի որոշ փողոցներ. Նարեկ Սարգսյան
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Պարեկային ծառայությունը...
Աղբյուր` Panorama.am
22:25
Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15 մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային. Գագիկ Սուրենյան
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրում է. «Այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
22:15
Դուք ուզում եք ձյունը վայելեք, ձյուն մաքրողները չեն ուզու՞մ. կվայելեն, ձյան կարոտը կառնեն ու կմաքրեն. Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված  սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է. «Սաղդ ձեզ դրել եք...
Աղբյուր` Panorama.am
21:47
Մարդիկ ոտքով են բարձրանում Մասիվ. Արմեն Մանվելյան
«Համախմբում» նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանը ֆեյսբուքի իր էջում տեսագրություն է հրապարակել և գրել. «Մասիվ տանող...
Աղբյուր` Panorama.am
21:34
Շուտով կհայտսրարեն՝ հանգիստ եղեք, ձյունը ֆեյսբուքում է, իսկ Երևանում ամենը բնականոն ընթացքի մեջ է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է. Երկու օր է լսում ենք, որ սպասվում է ձյուն,բուք, մերկասառույց… Քաղաքապետարանը...
Աղբյուր` Panorama.am
21:20
Մեր գլխին թափվող մեգաաղմուկի մեջ չենք նկատում, թե եղանակն ինչ սքանչելի տեսարաններ է հրամցնում մեզ. Արայիկ Հարությունյանը՝ կաթվածահար եղած Երևանի մասին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Մեր գլխին թափվող մեգաաղմուկի մեջ չենք նկատում,...
Աղբյուր` Panorama.am
21:06
Բազմաթիվ ավտովթարներ են արձանագրվել Երևանում
Ձնամաքրման ձախողված աշխատանքների հետևանքով բազմաթիվ ավտովթարներ են արձանագրվել Երևանում ։ Այս մասին հայտնում է «Ազգային ճակատ»-ի...
Աղբյուր` Panorama.am
20:53
Ազատան գյուղի մոտակայքում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Փետրվարի 20-ին, ժամը 17։56-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Երևան-Սևան ճանապարհին՝ կմ-անոց խցանումներ, քաղաքացիները հրելով փորձում են դուրս բերել շտապօգնության մեքենան
Երևան-Սևան ճանապարհին բուք է, կմ-անոց խցանումներ են։ «Ազգային ճակատ»-ն էլ տեսանյութ է հրապարկել, որտեղ քաղաքացիները հրելով են...
Աղբյուր` Panorama.am
20:22
Մյասնիկյան պողոտայով մարդիկ ոտքով բարձրանում են տուն,հանրային տրանսպորը կանգնած է
Համացանցում Երևանի բնակիչները տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակում՝ Երևանում չմաքրված ձյան պատճառով առաջացած երևեկության կաթվածահար...
Աղբյուր` Panorama.am
19:52
37 տարի մեր կենսագրությունից գողացված է․ Բագրատ Սրբազան
«37 տարի առաջ այս օրը այս նույն ձյունն էր, նույն մարդիկ, փոքրաթիվ մարդիկ, որոնք դուրս էին եկել Ազատության հրապարակ (այն ժամանակ հայտնի՝...
Աղբյուր` Panorama.am
19:38
Արմեն Գևորգյանը գործուղվում է Փարիզ
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը կգործուղվի Փարիզ՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
19:26
Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
19:13
Ինչպես չխաղալ Նիկոլի պարտադրած խաղը, կամ GAME OVER-ի պարզեցված սցենարը․ Դեմոյան
Պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է․ «Ինչպես չխաղալ Նիկոլի պարտադրած խաղը, կամ GAME OVER-ի պարզեցված սցենարը Օրվա խորհրդով Երեկվա...
Աղբյուր` Panorama.am
19:00
Գյումրիում վախ բռնելու մինի օպերացիաների մեկնարկը տրված է․ Գյումրու քաղաքապետի թեկնածու
Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտին Գրիգորյանը գրել է․ «Վախ բռնելու մինի օպերացիաների մեկնարկը Գյումրիում տրված է: Միսիան կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:48
Հանրային տրանսպորտը կաթվածահար է, ավտոբուսները ձմեռային անվադողեր չունեն
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ավտոբուսերը կանգնած են, փողոցների չմաքրված լինելու և...
Աղբյուր` Panorama.am
18:35
Վարդան Ղուկասյանն ու նրա թիկնապահը ազատ են արձակվել
Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահն ազատ են արձակվել։ Այս մասին տեղեկացրել են ՆԳՆ-ից:...
Աղբյուր` Panorama.am
18:21
Արցախը սոսկ հող կամ պատմություն չէ, այլ՝ հայության ոգին․ «Հանուն Արցախի» միավորման
«Հանուն Արցախի» միավորման հայտարարություն է տարածել Արցախյան շարժման 37-րդ տարեդարձի առթիվ։ Հայտարարության մեջ ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան դարձել է Եվրոպայի աղբավայրը
Բրիտանական «The Guardian» թերթը լրագրող Ալեքսանդր Քլափի ստորագրությամբ հոդվածում բացահայտել է, որ Թուրքիան, չնայած «Զրո...
Աղբյուր` Panorama.am
17:59
Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումն այսօր չի կայանա
Այսօր ծրագրված Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը չի կայանա: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, «Հանրապետական»...
Աղբյուր` Panorama.am
17:55
Եթե Վ. Ղուկասյանը մեղավոր է, ինչի՞ է էս ժողովրդավարության բաստիոնի շուշաթարշ ղեկավարը հիշում դրա մասին հենց ընտրարշավի մեկնարկից առաջ. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն անդրադարձել է մեկ այլ...
Աղբյուր` Panorama.am
17:54
Արցախի ԱԺ. Վերահաստատում ենք արդարության, ճշմարտության ճանապարհով ընթանալու և պատմական հիշողությունը պահպանելու մեր անօտարելի իրավունքը
«Չնայած տեսանելի և անտեսանելի խութերին, հայ ժողովրդի կորսված իրավունքի վերականգնումը պետք է դառնա ներկա սերնդի գործունեության առանցքը»:
Աղբյուր` Panorama.am
17:48
Վիեննայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները
Այսօր Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
17:40
Նիկոլը Ալիևին և Էրդողանին ասելու է՝ Հայաստանը տալիս եմ ձեզ, դիմացը խնդրում եմ փրկեք իմ և իմ ընտանիքի կյանքը. Նաիրա Զոհրաբյան
«Նախորդ օրը Նիկոլ Փաշինյանի զրուցակիկցը երկու հնոգի էր Էրդողանը և Ալիևը»,- «Հայելի»մամուլի ակումբում սաց ԱԺ նախկին...
Աղբյուր` Panorama.am
17:30
Էրմիտաժում ներկայացված Միքայել Բադալյանի «Թեյշեբաինի.Երևանի ուրարտական ժառանգությունը» գրքույկը մեր հնագույն պատմությունը հանրահռչակող կարևոր գործիք է
Ուրարտուի պատմությունը համաշխարհային մշակութային ժառանգության մեջ մեծ դեր է ունեցել, նաև մեր ինքնության վրա է չափազանց մեր դեր ունեցել, ինչը, իհարկե, շատերին դուր չի գալիս»։
Աղբյուր` Panorama.am
17:15
Ինչո՞ւ են ձերբակալել Վարդան Ղուկասյանին. ՆԳՆ պարզաբանումը
Երկու անձ ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով  ձերբակալվել են։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում  ասաց ՆԳՆ մամուլի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Վարդան Ղուկասյանին գետնին տապալելով են բերման ենթարկել. Ղուկասյանի մերձավոր
«Նիկոլը տեռոր է սկսել Գյումրում։ Իրենք հարցում են արել ու տեսել, որ Վարդան Ղուկասյանն ամենաշատ ձայներն ունի ու սկսել են տեռորը, բայց ինքը լավ չի ճանաչում Գյումրին ու գյումրեցուն»։
Աղբյուր` Panorama.am
16:59
Հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը
Քիչ առաջ  քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը:  «Հարգելի...
Աղբյուր` Panorama.am
16:59
Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել, կան տուժածներ
Հայաստանի Մ-1 ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել։ Ըստ նախնական տվյալների՝ այս պահին կա 4 տուժած, և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան
10:52 20/02/2025

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}