2023-ին պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի 289 միլիարդ դրամ. Տիգրան Խաչատրյան
Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի լրամշակված նախագիծը։ Նախքան հարցի քննարկումը, ներկա ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։
Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ 2023 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմելու է 2 տրիլիոն 591 միլիարդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրիլիոն 302 միլիարդ դրամ, դեֆիցիտը կկազմի 289 միլիարդ դրամ։
ԱԺ ներկայացված նախորդ նախագծի համեմատությամբ բյուջեի ծախսերն ավելացել են 826 միլիոն դրամով, եկամուտները՝ 734,5 միլիոն դրամով։ Հարկային եկամուտները սահմանված են 2 տրիլիոն 203,7 միլիարդ դրամ չափով։
Տ.Խաչատրյանն ասաց, որ եկամուտների ավելացումն կատարվել է այլ եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին։
Նա նշեց, որ 2023 թվականի բյուջեի նախագծի փոփոխությունները պայմանավորված են մի քանի պատճառով, նախ արտարժութային գործառնությունների դրամային համարժեքները վերահաշվարկվել են նոյեմբերի 1-ի փոխարժեքով։ Այդ վերահաշվարկը ճշգրտումներ է առաջացրել պետական բյուջեի եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի դրամային համարժեքներում։
Հարակից հրապարակումներ`
- 2023թ բյուջեով գիտության ֆինանսավորումը գրեթե 6 անգամ զիջում է ոստիկանությանը տարմադրած ծախսերին. Թաթուլ Մանասերյան
- Կառավարությունը 200 մլն եվրոյի վարկ կվերցնի բյուջեի դեֆիցիտը փակելու համար
- ՔՊ-ական պատգամավորները խոսում են բյուջեի դրական ցուցանիշների մասին՝ մոռանալով հիշատակել աղքատության այսօրվա ցուցանիշը
- 2023 թ. կապիտալ ծախսերի ավելացման հաշվին պետական բյուջեի պակասուրդը կավելանա. ԿԲ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին