Բրյուսովի անվան համալսարանից արձագանքում են Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթին
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
««Հայկական ժամանակի» դեկտեմբերի 7-ին հրապարակած «Բրյուսովի ռեկտորը մի շարք չարաշահումներ է թույլ տվել. մեծ վնասեր են հասցվել կրթական հաստատությանը» վերտառությամբ հոդվածում խեղաթյուրված փաստեր են ներկայացված։
Հոդվածը նպատակային պատրաստված և հատուկ հրապարակված է բուհի ռեկտորի ընտրությանն ընդառաջ, որը պետք է տեղի ունենա ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը իրականացրել է ստուգումներ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում և ստուգման արդյունքների մասին տեղեկանքը համալսարանը դեռևս պաշտոնապես չի ստացել։ ՀՀ պետական վերահսկողության ծառայության ստուգումների արդյունքների մասին տեղականքը ստանալուց հետո, համաձայն կարգի, մենք 5-օրյա ժամկետում կտանք համալսարանի կարծիքը և մանրամասն կանդրադառնանք յուրաքանչյուր կետի։
Ռեկտորի ընտրության նախաշեմին հատուկ ուղղորդված և սխալ տեղեկություններ են տրամադրվել:
Գտնում ենք, որ այս ընթացքում ռեկտորը ֆինանսական չարաշահումներ թույլ չի տվել, և սա նպատակադրված քայլ է՝ ընտրություններին ընդառաջ բացասական իմիջ ստեղծելու գործող ռեկտոր Կարինե Հարությունյանի անձի շուրջ»։
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսովի անվան պետական համալսարանի դերը կարևոր է հայ-ռուսական հարաբերություններում․ ՌԴ դեսպան
- Nemra-ն ելույթով հանդես կգա Բրյուսովի անվան համալսարանում
- Մենք պատրաստ ենք եղել, հիմա էլ պատրաստ ենք առողջ քննարկման. Դումանյանը հանդիպել է Բրյուսովի ուսանողներին
- «Չենք ձուլվելու» վանկարկելով՝ Բրյուսովի համալսարանի կոլեկտիվը դիմոմ է տարել ԿԳՄՍ նախարարություն