Դավիթ Սահակյանցն էլ հրաժարվեց մանդատից
Հայ ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի հայրենակիցներ,
2020 թ. համազգային աղետից հետո ստեղծված օրհասական իրավիճակում ցանկությունս մեծ էր միանալ պետության և պետականության փրկության շարժմանը, սակայն հանդիպելով անարդարության և ականատես լինելով մի իրավիճակի, որտեղ պատերազմում աղետալի պարտությունից և անդառնալի կորուստներից հետո շարունակեցին իշխել ու երկիրը կործանման տանել նույն ուժերը, ես հասկացա, որ այլևս անզոր եմ ինչ-որ բան փոխել՝ անգամ պատգամավորական մանդատ ունենալով:
Լինելով անկուսակցական, 2021 թ.-ին մասնակցել եմ խորհրդարանական ընտրություններին՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակով, բայց այժմ նպատակահարմար չեմ գտնում ստեղծված իրավիճակում գործունեություն ծավալել խորհրդարանում, ուստի կշարունակեմ ծառայել պետությանն ու հասարակությանը իմ ոլորտում :
Հ.Գ. Վաղը մանդատից հրաժարվելու դիմումը կներկայացնեմ ԿԸՀ:
Հ.Հ.Գ. Գտնում եմ, որ ներկայումս ԱԺ-ում անհրաժեշտ է ոչ թե մշակույթի գործչի, այլ էկզորցիստների ներկայությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Սայաթ Շիրինյանն էլ չի վերցնի մանդատը
- Մարիա Պետրոսյանն էլ չի վերցնի մանդատը
- Մանդատը չի վերցնի նաև Ռոբերտ Հայրապետյանը
- Ռուբեն Մելքոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան