Իսպանիայի հավաքականի մարզիչը ներողություն է խնդրել երկրպագուներից
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ներողություն է խնդրել ազգային հավաքականի երկրպագուներից Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Մարոկկոյից կրած պարտության (0:0, 0:3՝ 11-մետրանոցներով) և մունդիալից դուրս մնալու համար։
«Ես ներողություն եմ խնդրում Իսպանիայի հավաքականի երկրպագուներից, քանի որ նրանք շատ լավ աջակցեցին մեզ, անհանգստացան մեզ համար։ Ներողություն։ Մենք անմնացորդ նվիրվեցինք և մեզ մնում է միայն շնորհավորել Մարոկկոյին»,-championat.com-ի հաղորդմամբ, ասել է Էնրիկեն իսպանական հեռուստատեսության եթերում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչում Մարոկկոյի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթանակի է հասել Իսպանիայի թիմի նկատմամբ։ Հիմնական և լրացուցիչ ժամանակից հետո հաշիվը 0։0 էր։ Հետխաղային 11-մետրանոցներով հաղթել է Մարոկկոն՝ 3:0։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է