Եկեք չմոռանանք, որ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է. Ալեն Սիմոնյան
«Հայաստանը բացասական է վերաբերվում դրան։ Եկեք չմոռանանք, որ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ և հանդիսանում է պատասխանատվության գոտի»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանը վերաբերում այն հայտարարություններին, թե ադրբեջանական մաքսային կետ է տեղադրվելու Լաչինի միջանցքում, Հայաստանը թողնելո՞ւ է ադրբեջանական մինի հենակետեր տեղադրվեն այնտեղ։
Սիմոնյանը նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում ռուսական կողմի հետ և կրկնեց. «Դա ռուսական զորքերի պատասխանատվության գոտի է»։
Լրագրողի դիտարկմանը՝ ստացվում է Արցախն ամբողջովին թողնված է ռուս խաղաղապահներին, Հայաստանն այս առումով ոչինչ չպետք է անի՞, նա ասաց. «Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ բոլոր հարցերի պատասխանը կա։
Ինչ վերաբերում Հայաստանը Արցախին թողնել է, կարծում եմ, այն բոլոր քայլեր, որոնք մինչ օրս արվել են, չպետք է նորից հնչեցնեմ, որպեսզի ևս մեկ անգամ ցույց տամ, որ Հայաստանը որևէ պարագայում Արցախը չի թողել և չի էլ թողնելու»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են․ ԱՀ ԱԱԾ
- Արցախի ԱԳՆ. Այս ահաբեկչական քայլը նաև խարխլում է Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգայնորեն ձեռքբերված պայմանավորվածությունը
- Հասրաթյան. Բաքու-Անկարա տանդեմը նպատակ ունի փակել Լաչինի միջանցքը և Արցախը խեղդել շրջափակման օղակի մեջ
- Նույնիսկ Հայաստանի իշխանությունն է խոստովանում, որ «Լաչինի միջանցքում» 5 կմ-ոց բուֆերային գոտին չի պահպանվում. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան