«Ժողովուրդ». Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցելու կառավարության հետ հարցուպատասխանին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգը երեկ իշխող ուժը քննարկեց առանց ընդդիմադիրների։ Նիստերի դահլիճ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամները եկան միայն օրվա վերջում, երբ հայտարարությունների ժամն էր, և ելույթներ ունեցան:
Խորհրդարանական աշխատանքը իշխանության ու ընդդիմության մասնակցությամբ այսքանով ավարտվեց։ Նիստի հիմնական օրակարգը քննարկվեց միայն իշխանականների մասնակցությամբ։
Այսօր ևս Ազգային ժողովի նիստերը կշարունակվեն, սակայն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն արդեն իսկ հայտնել է, որ այսօր ևս ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցելու կառավարության հետ հարցուպատասխանին: Այդ օրերին ԱԺ է գալիս նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա